ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների

Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների
20.10.2016 | 09:49

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հոդվածում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորման և հարևան երկու երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների ստեղծման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է հակամարտության կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների։ Բովանդակային բանակցությունները պետք է հանգեցնեն ստատուս քվոյի փոփոխմանը և հայկական զորքերի դուրսբերմանը»։

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ